Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արծրուն Հովհաննիսյան. «Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով

Արծրուն Հովհաննիսյան. «Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով
18.06.2018 | 22:54

Հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերն ու մթերքները ԵԿՄ-ին փոխանցվել են օրինական ճանապարհով` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պարզաբանելով օրինական փոխանցման ճանապարհները:


«Երկու հիմնական ճանապարհ կա` ԵԿՄ-ն 20 և ավելի տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է ՊՆ ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ, երկրորդ ճանապարհն էլ` գիտեք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Թե կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մի մասի պիտույքների, սննդի և մնացած իրերի մասին է խոսքը, որոնք գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


Հարցին` ՊՆ-ն չուներ հատկացումներ անելուց հետո վերահսկողական մեխանիզմներ, մամուլի քարտուղարն արձագանքեց` չուներ. տրվում էին հաշվետվություններ, որոնք ևս կուսումնասիրվեն: «Մեզ արդեն դիմել են համապատասխան մարմինները»,- ասաց Հովհաննիսյանը:


Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զենք- զինամթերքին` ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ դրանք չեն հատկացվել ՊՆ կողմից: «Այնտեղ կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ չէին կարող օրինական լինել, օրինակ` նռնականետներ եմ նկատել տեսանյութում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Պատերազմի օրերին արտերկրից ուղարկված օգնության, դպրոցականների ուղարկած ծանրոցների յուրացումների մասին Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց` ՊՆ-ն որևէ առնչություն չունի։

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ